Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը վթարի է ենթարկվել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Ստյոպա Սաֆարյանը խոշոր ավտովթարի է ենթարկվել: Ժամը 13։30-ի սահմաններում Ս. Սաֆարյանը իր վարած Lexus մակնիշի 07 RX 907 համարանիշի ավտոմեքենայով Տավուշի մարզի Ծաղկավան գյուղի վարչական շրջանում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Տուժաներ չկան։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բարեբախտաբար, տուժաներ չկան։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ հետաքննիչի գլխավորությամբ։

Ոստիկանությունը պարզում է, թե արդյո՞ք Ս. Սաֆարյանը ավտոմեքենայում ուղևորներ ունեցել է։

Ս. Սաֆարյանը հայտնի փաստաբան Սեդա Սաֆարյանի եղբայրն է՝ քաղաքագետ, Միջազգային և անվտանգության միջազգային ինստիտուտի տնօրենը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ