Նոր երգ՝ նվիրված Հենրիխ Մխիթարյանին

Հիփ-հոփ կատարող NAY 374-ը (Դավիթ Աղաջանյան) իր յութուբյան էջում նոր երգ է հրապարակել՝ նվիրված Հայաստանի ազգային հավաքակաի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Հիշեցնենք, որ Հերիխ Մխիթրյանը Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, իսկ 2015 թվականից՝ ավագը։ Մինչև 2018 թվականը հանդես է եկել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբում` որպես կիսապաշտպան։ 2018 թվականի հունվարի 22-ին Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր է կնքել Լոնդոնի «Արսենալի» հետ: Ունի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում (2012)։

Ութ անգամ (յոթերորդ անգամ անընդմեջ) դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (2009, 2011, 2012, 2013, 2014, 2015 2016,2017 թվականներին)։ Համարվում է Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ 60 խաղում խփած 22 գնդակով։ Հանդիսանում է միակ հայ ֆուտբոլիստը, որը խաղացել է Անգլիայի Պրեմիեր Լիգայում:

2017 թվականին ընդգրկվել է Հայաստանի լավագույն մարզիկների Top 10-ում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ