Թռիչքից վայրկյաններ առաջ տղամարդը բարձրացել է ինքնաթիռի թևին

Նիգերիայում տղամարդն ինքնաթիռի թևի վրա է բարձրացել ճիշտ այն պահին, երբ այն պատրաստվել է մեկնարկել թռիչքը: Տղամարդը  կարճ ժամանակ անց իջեցվել է ինքնաթիռի վրայից ու ձերբակալվել:

Հիմա ավիաընկերության տնօրինությունը փորձում է պարզել, թե ինչ նպատակով է տղամարդը թռիչքից առաջ բարձրացել ինքնաթիռի վրա: Նրան  առաջինը նկատել են ինքնաթիռի ուղևորները, որոնք պատրաստվել են թռիչքի, ու մեծ աղմուկ են բարձրացրել:

Ավիաընկերության ներկայացուցչի հայտնած տեղեկություններով՝ տեղի ունեցածից անմիջապես հետո ինքնաթիռն ամբողջական ստուգման է ուղարկվել:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ