Վարչապետին Գյումրիում իր կերպարով տիկնիկ նվիրեցին

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումը, որին ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ֆորումի շրջանակներում կազմակերպվել է էքսպո ցուցահանդես, շիրակցիները ներկայացնում են իրենց արտադրանքը, բիզնես ծրագրերը։

Նիկոլ Փաշինյանը շրջում է տաղավարներով, ծանոթանում շիրակցիների ստեղծած արտադրանքին, հետաքրքրվում, թե ինչ խնդիրներ ունեն, ինչպես են իրացնում իրենց արտադրանքը։

Տեղում բացված տաղավարներով շրջայցի ժամանակ Փաշինյանին տիկնիկ նվիրեցին՝ իր կերպարով, «դուխով» գլխարկով:

տեսանյութը` ShantNews

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ