![]()
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումը, որին ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ֆորումի շրջանակներում կազմակերպվել է էքսպո ցուցահանդես, շիրակցիները ներկայացնում են իրենց արտադրանքը, բիզնես ծրագրերը։
Նիկոլ Փաշինյանը շրջում է տաղավարներով, ծանոթանում շիրակցիների ստեղծած արտադրանքին, հետաքրքրվում, թե ինչ խնդիրներ ունեն, ինչպես են իրացնում իրենց արտադրանքը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում կմասնակցի «Իմ քայլը հանուն Շիրակի» ներդրումային համաժողովին:
Մինչ այդ, նա շփվել է գործարարների հետ, ծանոթացել մատուցվող ծառայություններին ու դարբնի հետ փորձել կռել շիկացած երկաթը:
![]()