«Մի գոռացեք…». վարչապետ Փաշինյանը լսեց բողոքող գյումրեցիներին

Կառավարության քայլը հասավ Շիրակի մարզ: Գյումրիում մեկնարկել է ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովը:

Այն հստակ նպատակ ունի՝ տեղի եւ օտարերկրյա գործարարների միջեւ բազմակողմ, փոխշահավետ համագործակցության կայացման միջոցով ստեղծել հարթակ, որը կնպաստի մարզի տնտեսության եւ համայնքների զարգացմանը: Գյումրիում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Նա մասնակցում է էքսպո-ցուցահանդեսին։

Համաժողովը հնարավորություն է ստեղծել ներկայացնելու մարզի տնտեսական ներուժը, զարգացման հեռանկարները եւ հստակ ոլորտային ներդրումային նախագծեր:

Ելնելով մարզի առանձնահատկություններից՝ համաժողովի անցկացման համար սահմանվել են ոլորտային թիրախովորված ուղղություններ: Դրանք են՝ ՏՏ/արդյունաբերություն, Տուրիզմ եւ Գյուղատնտեսություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ