Էմոները սատանայապաշտական ծե՞ս են արել Նուբարաշենի գերեզմանատանը

Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում ահազանգում է, որ Նուբարաշենի գերեզմանատանը էմոները սատանայապաշտական ծեսեր են իրականացրել:
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.«Այսօր տեղեկացա որ նուբարաշենի գերեզմանատանը գերեզմանաքարերի հետևի մասով մոմեր են թափված:

Այցելեցի ու տեսա որ գերեզմանատան մի ծայրից մինչև ներքև գերեզմանաքարերի հետևի մասերը մոմեր են թափված:

Իմացա նաև, որ օրեր առաջ մի խումբ կապիշոններով մարդիկ գնացել են այդ ուղղությամբ:
Համադրելով այս ամենը նրանք հավանաբար էմոյականներ են եղել ովքեր ինչ որ սատանայապաշտական ծեսեր են կատարել գերեզմաններում:


Սիրելի բարեկամներ, առանց անհանգստանալու գնացեք մաքրեք Ձեր հարազատների գերեզմանաքարերը և եղեք առավել ուշադիր:


հ.գ. մոտավորապես 40 րոպե առաջ կատարել էի այս գրառումը, որը չգիտեմ ինչպես անհետացավ ֆեյսբուկում և ստիպված երկրորդ անգամ եմ գրառում կատարում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ