«Լավ եղեք»… Ռոբերտ Քոչարյանը՝ լրագրողներին

Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ դատախազների կողմից դատական նիստին չներկայանալը գործը ձգձգելու միտում ունի։ Նա այս մասին այսօր ասաց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում։

«Ես առնվազն 4-5 օր առաջ եմ իմացել այս նիստի մասին, և կարծում եմ` դատախազությունը ևս գիտեր։ Նրանց` դատական նիստին ներկա չլինելը միտումնավոր է արվել` գործը ձգձգելու համար»,-ասաց Քոչարյանը։

Քանի որ մեղադրող դատախազները չէին ներկայացել դատարան, դատարանը որոշում կայացրեց հետաձգել դատական նիստը։ Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 24-ին, ժամը 12–ին։

Նշենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ այսօր պետք է քննվեր Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։

տեսանյութը՝ NEWS.AM

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ