![]()
Հուլիսի 19-ին Բելգիայում տեղի է ունեցել ՀՀ վաստակավոր արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանի հուղարկավորությունը: Այս մասին տեղեկացնում են Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից:
ՀՀ վաստակավոր արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանը մահացել է հուլիսի 17-ին՝ 67 տարեկանում:
«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում արտիստի ընտանիքին, հարազատներին,գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»,-ասված է Մայր թատրոնի ֆեյսբուքյան էջում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուդոլֆ Ղևոնդյանը կոմայի մեջ է:
![]()
![]()