Որոշ երկրներում մի ծառ փրկելու համար ճանապարհի ուղղությունն են փոխում, իսկ մեզ մոտ ճանապարհ փակում, որ ծառ կտրեն

Չնայած մարդիկ կազմում են երկրի ամբողջ կենսազանգվածի նվազագույն համամասնությունը, նրանց ազդեցությունը բնության վրա անհամաչափ մեծ է: Մարդու ազդեցության պատճառով բնության և արհեստական ձևավորված բնական միջավայրերի միջև սահմանը դարձել է խիստ անորոշ:

Անգամ մեկուսի տարածքներում գնալով կրճատվում են մարդու միջամտությունից բացարձակ զերծ տարածքների մակերեսը: Մարդկության կողմից տեխնոլոգիական զարգացումը թույլ է տվել բնական պաշարների ավելի շատ շահագործման և օգնել է մեղմացնելու բնական աղետներից որոշների ռիսկը:

Առաջադեմ տեխնոլոգիաների գործածության և բնական միջավայրի փոփոխությունների միջև գոյություն ունի այնքան բարդ կապ, որ դժվար է լիովին հասկանալ:

Մարդու հասցրած վնասները երկրագնդի բնական միջավայրին ներառում են աղտոտումը, անտառահատումը և այնպիսի աղետները, ինչպիսիք են նավթի արտահոսքերը:

Մարդիկ գործուն միջամտություն են ունեցել որոշ բույսերի և կենդանիների վերացման գործընթացում: Մարդը շահագործում է բնությունը թե՛ ժամանցի և թե՛ տնտեսական նպատակներով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ