![]()
Ֆիլիպիններից 56-ամյա Ռոմուլո Փիլափիլի մոտ ամեն ինչ սկսվել է շուրջ 3 տարի առաջ: Տղամարդը դիմել էր հիվանդանոց՝ գանգատվելով աչքերում քորի եւ հարբուխի համար: Բժիշկները որոշել էին, որ նրա մոտ սովորական սինուսիտ է եւ նշանակել նրա բուժման կուրս: Սակայն դեղամիջոցները չէին օգնել։
Տեղի բժիշկները չկարողացան հստակ ախտորոշել Ռոմուլոյի հիվանդությունը եւ խորհուրդ տվեցին մեկնել Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլա: Սակայն ընտանեկան բյուջեն թույլ չէր տալիս։ Հիվանդությունը շարունակում էր զարգանալ, եւ կարճ ժամանակ անց Ռոմուլոյի կոպերն այնքան էին այտուցվել, որ նա ոչինչ չէր կարողանում տեսնել:
Տղամարդը ստիպված էր հեռանալ աշխատանքից, իսկ նրա երեխաները ստիպված էին աշխատել ընտանիքին ապահովելու համար: Նրանցից յուրաքանչյուրը հերթով խնամում է հորը տան պայմաններում:
2018 թվականից այն կողմ նա այլևս չի դիմել բժշկի։ Նրա բարեկամները հույս ունեն, որ շրջապատողները լուրերից կտեղեկանան նրա առեղծվածային հիվանդության մասին եւ կկարողանան օգնել:
![]()
![]()