Ամասիայում բացվել է բրդի վերամշակման գործարան

Շիրակի մարզի Ամասիա համայնքում այսօր բացվեց բրդի վերամշակման գործարան: Ծրագրի մեկնարկը տրվել էր 1 տարի առաջ  Եվրամիության, Հայաստանի կառավարության, «Մարդը կարիքի մեջ» և «Կանանց զարգացման ռեսուրս» ՀԿ-ների համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 550 հազար եվրո է:

Գործարանը կունենա տարեկան  մինչև 25 տոննա բուրդ վերամշակելու հնարավորություն, իսկ արտադրանքը հիմնականում իրացվելու է տեղական շուկայում:

Մոտ մեկ տարի է՝  տարածաշրջան են բերվել նոր ցեղատեսակի ոչխարներ, որոնց խաչասերումից ստանալու են բարձրորակ բուրդ։ Մեկ տարի անց՝  ծրագիրը մտավ աշխատանքային փուլ: Վերամշակման գործարանի վերածվեց Ամասիայի նախկին մարզադպրոցի շենքը, վերանորոգվել է ու հարմարեցվել է պահանջներին։

Տեղադրվել են նոր ու ժամանակակից սարքավորումներ, որոնց միջոցով բուրդն  անցնելու է վերամշակման մի քանի փուլ: Բացվել է առայժմ 23 աշխատատեղ:

Վերամշակման գործարանում արտադրվելու են մի քանի տեսակի թելեր ու բրդյա կիսաֆաբրիկատներ, արտադրելու են նաև բրդյա գործվածքներ, որոնք իրացվելու են ներքին շուկայում ու կիրառելու են կարպետագործության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ