![]()
Վերջին շրջանում կատարված բժշկական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հումորի զգացումի բացակայությունը ոչ միայն դժվարացնում է մարդու շփումը շրջապատի հետ, այլեւ կրճատում է նրա կյանքը:
Նրանք, ովքեր սիրում են ծիծաղել, ավելի քիչ են տառապում սիրտանոթային համակարգի հիվանդություններից եւ արագ են ազատվում ավելորդ քաշից, ունեն բարձր դիմադրողականություն:
Հետազոտությունների արդյունքում նաեւ պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր դիտում են զվարճալի տեսագրություններ կամ ծիծաղաշարժ ֆիլմեր, երեք անգամ ավելի շատ է արտադրվում բետա-էնդորֆին հորմոնը, քան այն մարդկանց մոտ, ովքեր հոդվածներ են կարդում քաղաքականության կամ դժբախտ պատահարների մասին:
![]()
Բետա-էնդորֆին հորմոնն ունի ցավազրկող ազդեցություն, նպաստում է դեպրեսիայի հաղթահարմանը, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը: Հաճախ ծիծաղեք մարդիկ․․․
![]()