![]()
ԱՄՆ- ում ապրող ամուսինները պիցցա են պատվիրել, և մինչև պատվերը կհասնի, նրանք գնել են վիճակախաղի տոմս ու շահել են 1 մլն դոլար:
Մերի Հիթն ու Ջեյմս Բրանկը պիցցան պատվիրելուց հետո, երբ իմացել են, թե որքան ժամանակից պատրաստ կլինի, մտել են մոտակա Blue Ridge Minute Mart խանութ: Նրանք որոշել են իրենց բախտը փորձել և վիճակախաղի մեկ տոմս են գնել: Ավելի ուշ նրանք ստուգել են տոմսի արդյունքները և պարզել, որ արդեն միլիոնատեր են:
Նրանք որոշել են շահած գումարով վճարել հարկերն ու տուն գնել:
![]()
![]()