![]()
Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Արմավիրի մարզի N զորամաս:
Կառավարության ղեկավարը նախ ծանոթացել է զորամասում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, այնուհետև հանդիպել զինծառայողներին: Վարչապետը նշել է, որ այժմ Պաշտպանության նախարարությունը փորձարկում է պետական-մասնավոր գործընկերությամբ զորամասերում զինվորների սնունդը նոր կարգով ապահովելու ծրագիրը:
«Եկել ենք տեղում տեսնելու, թե ինչպես է գործընթացն աշխատում»,— ասել է վարչապետը:
Ծրագրով նախատեսվում է արմատապես փոխել ճաշացանկը, կապիտալ նորոգել ճաշարանները, դրանք հագեցնել նոր խոհանոցային սարքավորումներով, «իշաոտնուկները» փոխարինել աթոռներով»:
![]()