Իջևան ժամանեցին մեծաթիվ ոստիկանական խմբեր

Մի քանի րոպե առաջ Իջևան ժամանեցին մեծաթիվ ոստիկանական խմբեր՝ մոտ հինգ տասնյակից ավելի ավտոբուսներով։

Նշենք, որ առավոտյան ոստիկանական խմբեր կային միայն Ալավերդուց, Վանաձորից և Գյումրիից։ Նրանք հիմնականում տեղակայված էին քաղաքի կենտրոնական հատվածում։

Իջևանում չեն Հայաստանի ոստիկանապետը և Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ովքեր երեկ ամբողջ օրը վերահսկում էին իրավիճակը։ Նրանց մասնակցությամբ տեղի էր ունեցել խորհրդակցություն։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը առավոտյան «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց, որ իրավիճակը հանգիստ է, որևէ խուճապ չկա։

«Այս պահի դրությամբ ես տեղյակ եմ 25 բերման ենթարկվածների մասին, ճիշտն ասած, այս պահին չգիտեմ նրանցից ձերբակալվածների թիվը քանիսն է։ Այո, այսօր շատ ավելի հանգիստ է Իջևանում և էդպես պետք է լինի հերթական ցանկացած օր։ Ես կարծում եմ, որ մենք շատ ճիշտ սկզբունքային ընթացքի մեջ ենք, և այս առումով համոզված եմ, որ առաջիկա օրերին շատ ավելի հանգստություն է լինելու և հաջողություններ է լինելու այս առումով», — նշեց մարզպետը։

Մոտավորապես մեկ շաբաթ առաջ անտառի մուտքի մոտ տեղակայված անցակետերը չեն հանելու և վերահսկողությունը ուժեղացնելու են անտառ մուտքը արգելելու համար։

տեսանյութը՝ azatutyun.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ