Մոսկվա-Երևան ինքնաթիռը դադարեցրել է թռիչքն ու վերադարձել հետ, կան տուժածներ

Nordwind ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը, որն իրականացրել է Մոսկվա-Երևան չվերթը, «Շերեմետևո» օդանավակայանում դադարեցրել է թռիչքը՝ ինքնաթիռի սրահում տարածված ծխի և սուր հոտի պատճառով:

Այս մասին հայտնում է TACC-ը՝ հղում անելով փոխադրողի պաշտոնական կայքին: Նշվում է, որ չվերթը դադարեցվել է, ինչից հետո ուղեւորները տարհանվել են վթարային ելքով:

«Մոսկվայի ժամանակով ժամը 00:45-ին N4-477 Շերեվետեւո-Երեւան B738 չվերթի անձնակազմը տարօրինակ հոտի եւ ծխի պատճառով օդանավակայանի թռիչքուղու ազատվելուն պես էվակուացրել է 173 ուղեւորի՝ 162 մեծի եւ 11 երեխայի:

Բոլոր ուղեւորները տեղափոխվել են օդանավակայանի հատուկ տարածք, նրանց տրվել է տաք սնունդ եւ զովացուցիչ ըմպելիքներ: Ուղեբեռը եւս ինքնաթիռից դուրս է բերվել»,-ասվում է փոխադրողի հայտարարության մեջ:

Boeing 737 ինքնաթիռում գտնվել է 173 ուղևոր եւ անձնակազմի 6 անդամ:

ՌԴ ԱԻՆ տվյալներով ինքնաթիռում գտնվող անձանցից  8-ը տուժել են, 2 մարդ է հոսպիտալացվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ