Ովքեր են իրականում Իջևանում ցույց անողները. մանրամասնում է մարզպետը

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը SHANTNEWS.am-ի հետ բացառիկ զրույցում հայտարարել է, որ Տավուշի մարզում կա 200 աշխատատեղ, որոնք պատրաստ են առաջարկել այն մարդկանց, ովքեր տնտեսական խնդիրներ ունեն:

«Այն մարդիկ, որոնք ընտանիք են պահում, դեռևս 3 օր առաջ հայտարարել ենք, որ մենք ունենք շուրջ 200 աշխատատեղ մեր մարզի տարածքում, և պատրաստ ենք նրանց առաջարկել:

Ընդ որում՝ դրանք ոչ բարձրակարգ աշխատատեղեր են, այսինքն՝ յուրաքանչյուր մարդ կարող է աշխատել: Երեկ ես քայլում էի ճանապարհով՝ Դիլիջանից մինչև Իջևան, խոսում էի ճանապարհաշինարարների հետ, ես ոչ մի տավուշցի բանվորի չհանդիպեցի, իսկ այնտեղ աշխատավարձը օրական 8000-15000 է:

Նրանք, ովքեր ունեն աշխատանքի կարիք, կարող են գալ մարզպետարան ու հերթագրվել»,- ասաց մարզպետը:

տեսանյութը՝  ShantNews

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ