![]()
Վան քաղաքում վթարի է ենթարկվել միկրոավտոբուս, որը տեղափոխում էր ապօրինի ներգաղթյալի կարգավիճակում գտնվող փախստականների խումբ։ Վթարի հետևանքով 15 մարդ է զոհվել։ Միկրոավտոբուսում եղել է 27 ուղևոր։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։
Թուրքական աղբյուրը նշում է, որ վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, ինչի հետևանքով տեղի է ունեցել վթարը։ Զոհերի մեջ կան տարբեր ազգությունների կանայք և երեխաներ։
Այժմ աշխատանքներ են իրականացվում զոհվածների ինքնությունը պարզելու համար։
Նշենք, որ Եվրահանձնաժողովը վերջերս որոշում է ընդունել Թուրքիային տրամադրել 1․4 մլրդ եվրո գումար փախստականների կարիքները հոգալու համար։
Որոշման մեջ նշվում է, որ ամենաշատ փախստականներ ընդունած երկիրը Թուրքիան է ու այդ հանգամանքով է պայմանավորված նման օգնության տրամադրումը։
![]()
![]()