![]()
ՌԴ–ում ադրբեջանցուն սպանելու համար 18 տարվա ազատազրկման դատապարտված Արման Առաքելյանն արդեն 4 տարի պատիժը կրում է Մուրմանսկի բանտում։
Նա ադրբեջանցուն սպանել է, երբ վերջինն իր սրճարանում հայհոյանքներ է հնչեցրել հայերի հասցեին եւ կոտրել պատից կախված հայազգի հերոսների նկարները։ Հարազատները պնդումեն, որ նրա կյանքին վտանգ է սպառնում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարության առաջ բողոքի ակցիա են իրականացրել Արման Առաքելյանի հարազատները եւ «Կամք» հասարակական նախաձեռնության անդամները, պահանջելով՝ իրականացնել Առաքելյանի արտահանձնումը Հայաստանին։
Նրանց խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է արտահանձմանը, սակայն հայկական կողմն անհասկանալի պատճառներով չի նախաձեռնում այն։ Նրանց մոտեցել էր վարչապետի մամուլի խոսնակը, որը ասել էր, որ երկուշաբթի կպատասխանեն իրենց հարցերին։
![]()