![]()
Այս պահին Տավուշի մարզի Իջեւան քաղաքում կրկին լարված իրավիճակ է:
Քաղաքացիները փողոց էին փակել: Նրանք լրագրողների հետ զրույցում ասացին, որ աշխատանք չկա:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե այսօր կառավարությունում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասել է, որ մարզում 200 աշխատատեղ կա՝ 8-ից 15 հազար դրամով, իջեւանցիներից մեկն ասաց, որ պատրաստ է 5 հազար դրամով աշխատել, սակայն չկա աշխատանք:
Մեկ այլ քաղաքացի էլ լրագրողին ասաց.
![]()
«Դու օրը 10 հազար դրամով կարո՞ղ ես տուն պահել՝ երեխուն պահել, ծախսերը հոգալ»:
Բա սա կյա՞նք ա …Մարդ էլ օրը 10.000 դրամի համար աշխատի…
Posted by Taron Chakhoyan on Thursday, July 18, 2019
![]()