![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել Իջևանում վերջին օրերին տեղի ունեցած բղոքի ցույցերի մասին
Իջևանում «օրվա հացի» համար պայքարողներից մեկն ասում է, թե բա.
«Դու օրը 10.000 դրամով կարո՞ղես տուն պահել՝ երեխա պահել, ծախսերը հոգալ»:
Հա, ու չզարմանաք որովհետև էս մարդկանց կռիվը «օրվա հացի» համար էր:
Էս մարդիկ 24 կուբ վառելափայտով տուն են տաքացնում ձմռանը, բա օրակաան 10.000 դրամով կարո՞ղ են տուն պահել…
Հետաքրքիր է, թե էդ դեպքում ինչ պետք է ասի Երևանում բնակվող ու որևէ պետական հիմնարկում աշխատող ամսական 70.000 դրամով վարձատրվող քաղաքացին, եթե հաշվի առնենք, որ Երևանում ապրուստը շատ ավելի թանկ է:
Օրվա հացի համար պայքարողը վաղ առավոտից արդեն պայմանագիր էր կապել օրական 8.000-15.000 դրամ աշխատավարձով ու անցել էր գործի…
Բա սա կյա՞նք ա …Մարդ էլ օրը 10.000 դրամի համար աշխատի…
Posted by Taron Chakhoyan on Thursday, July 18, 2019
![]()