![]()
Կամբոջայի շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունը ԱՄՆ-ից ու Կանադայից բերված 1.6 հազար տոննա աղբ է հայտնաբերել:
Հիմնականում պոլիէթիլենային թափոններ են, որոնք վերամշակման չեն ենթարկվում: Ըստ նախարարության տվյալների՝ դրանք տեղափոխվել են Կամբոջայի տարածք ապօրինի կերպով՝ այլ իրերի անվան տակ:
Այս պահին երկրի իրավապահ մարմինները պարզում են, թե ով է պատասխանատու այդ մաքսանենգության համար:
![]()