![]()
Երգչուհի Նունե Եսայանը նոր ֆոտոշարք ունի, որտեղ ներկայացել է իրեն բնորոշ դասական կերպարով: Նոր լուսանկարները, թեև դասական ոճում են, հասցրել են քննարկումների տեղիք տալ:
49-ամյա երգչուհին իր տարիքից ավելի երիտասարդ է երևում, ինչը նկատել են շատ երկրպագուներ, սակայն ոմանք էլ կարծիք են հայտնել, թե ավելի երիտասարդ երևալու համար նա դիմել է պլաստիկ վիրահատությունների: Երգչուհին շտապեց հերքել այս խոսակցությունները:
«Երբևէ որևէ պլաստիկ միջամտության չեմ դիմել, ոչ քիթս, ոչ շրթունքներս, ոչ էլ որևէ այլ բան չեմ փոփոխել, ոչինչ չեմ ավելացրել կամ պակասացրել ինձ վրա, երիտասարդացնող միջոցների էլ չեմ դիմել: Չեմ էլ պատրաստվում որևէ փոփոխության դիմել»,- հավելեց երգչուհին:
![]()
Երգչուհին այս տարի տոնում է ոչ միայն իր 50-ամյակը, այլև բեմական գործունեության 30-ամյակը: Աշնանը կմեկնարկի նաև նրա հոբելյանական համերգների շարքը:
![]()
Երկար տարիներ բեմում անցկացրած երգչուհու համար աշխատանքն անբաժանելի մասնիկ է: Նա առաջին անգամ չէ տարեդարձն աշխատանքային միջավայրում տոնում: Նախորդ տարի՝ իր 49-ամյակի օրն էլ Նունեն նշեց համերգով և տեսահոլովակի շնորհանդեսով:
![]()
![]()
![]()