Հայերենն ընդգրկվել է Ռուսաստանում ամենից շատ գործածվող լեզուների ցանկում

Հայերենն ընդգրկվել է ռուսաստանցիների կողմից ամենահաճախ գործածվող լեզուների ցանկում: Ռուսաստանում հայտնի 15 լեզուներից կազմված ցուցակում հայերենը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը: Վարկանշային աղյուսակը կազմվել է 2010-ին իրականացված համառուսական մարդահամարի հիման վրա:

«Հարևան Հայաստանի լեզվով խոսում է Ռուսաստանում ապրող 660 հազար մարդ: Հետաքրքիր է, որ հայերը թվաքանակով 6-րդն են Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ազգերից»,-հավելեց «Պրոմտ» ընկերությունը:

Լեզուների ցուցակը, բնականաբար, գլխավորել է ռուսերենը: Այդ լեզվին տիրապետում է 137 494 893 մարդ: Վերջինիս հաջորդում են անգլերենը, թաթարերենը, գերմաներենը: Իսկ 1,3 միլիոն մարդ Ռուսաստանում խոսում է չեչեներեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ