![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ Իջևանում տեղի ունեցած դեպքերին
Թե բա օրվա հացի խնդրի հարցա, դրա համար էլ միջպետական ճանապարհ ենք փակում:
Մի հաստագլուխ էլ՝ թե բա ձմեռանը մեզ հատկացված անվճար վառելափայտը շատ քիչ է՝ տարեկան 24 կուբ փայտ եմ վառում որ տունս տաքացնեմ:
24 կուբ — գոնե պատկերացնու՞մ եք դա ինչքան է:
Երևի բացօթյա ֆուտբոլի մարզադաշտում է ապրում:
Իսկ այսօր Սուրեն Պապիկյանը զեկուցեց, որ երեկվա ցույցերի շատ մասնակիցների նույնիսկ աշխատանք է առաջարկվել ճանապարհաշինության ոլորտում, քանի որ Տավուշում ճանապարհաշինության մեջ աշխատուժի պակաս կա։ Այսինքն, էդ մարդիկ, որոնք ասում են, որ «մենք մեր հացի փողն ենք աշխատում», հիմա 200 հոգի կարող են ընդունվել աշխատանքի:
Հենց այսօր մարզպետարան դիմելու դեպքում մարդիկ կարող են աշխատանքի ընդունվել օրական 8-15 հազար դրամ աշխատավարձով Դե հիմա գնացեք, աշխատեք ու ձեր հացի խնդիրը լուծեք, եթե իրոք խնդիրը դա էր…
![]()
![]()