![]()
Ապարանի տարածաշրջանում Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանության հիմնադրամի տնօրեն Մանուկ Մանուկյանը սև արագիլ է նկարել. արագիլի այս տեսակը շատ հազվադեպ է հանդիպում, Հայաստանում միայն բնադրում է:
Analitik.am-ի հետ զրույցում Մանուկ Մանուկյանը նշեց, որ արդեն երկու տարի է կենսաբան և հիմնադրամի խորհրդի նախագահ Հրաչ Ղազարյանի հետ հետևում են սև արագիլներին Ապարանում և այս տարի նկարել են, տեղյակ են, թե մոտավորապես որտեղ են բնադրում, սակայն թռչունների անվտանգության նկատառումներից ելնելով գաղտնի է պահվում, քանի որ միշտ էլ գտնվում են մարդիկ, ում համար թռչուն բռնելը կամ սպանելը պազապես զվարճանք է:
![]()
![]()
![]()