![]()
Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ: Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Իջևանում հուլիսի 17-ին տեղի ունեցած միջադեպին։«Երեկվա դեպքերի մեղավորները, ինչպես նաև ապօրինի ծառահատումների կազմակերպիչները պիտի պատժվեն խստությամբ»,– հայտարարել է վարչապետը։
Փաշինյանը հրապարակել է նաև Տավուշի մարզում ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի` ոստիկանության ծառայողների հետ այսօր առավոտյան անցկացրած տողանի տեսանյութը, որտեղ վերջինը ոստիկանական ուժերին հրահանգում է կանխարգելել հետագա հնարավոր զարգացումները։
«Թեպետ վերականգնված է հասարակական կարգը, բայց դուք այստեղ եք, որպեսզի կանխարգելեք հետագա հնարավոր զարգացումները»,– տեսանյութում հայտարարում է Օսիպյանը` շնորհակալություն հայտնելով ծառայակիցներին`կատարած աշխատանքի համար։«Հանդուրժող չենք լինելու որևէ մեկի նկատմամբ։
Յուրաքանչյուրն իր արարքի համար պետք է կրի օրենքով համապատասխան պատիժը»,– ասել է նա։
Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ: Երեկվա դեպքերի մեղավորները ինչպես նաեւ ապօրինի ծառահատումների կազմակերպիչները պիտի պատժվեն խստությամբ:
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Wednesday, July 17, 2019
![]()