«Ոնց եղել են խեղճ ու կրակ, տենց էլ մնում են». Նիկոլ Փաշինյան

Հուլիսի 17-ին երեկոյան Իջևանում անտառահատումների պահանջով ճանապարհը փակած ցուցարարների և ոստիկանության ծառայողների միջև բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով ոստիկանության ծառայողներ ու քաղաքացիներ են վիրավորվել:

13 անձ է ձերբակալվել Իջևանի անկարգությունների դեպքով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը։

ՀՀ քննչական կոմիտե ստացվել և վարույթ է ընդունվել Իջևան քաղաքում Ոստիկանության ծառայողների նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու, խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Կառավարության նիստի ժամանակ վարչապետն անդրադարձավ Իջևանի դեպքերին:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ