Ինչո՞վ է վտանգավոր FaceApp ծրագրի օգտագործումը

FaceApp հավելվածի կիրառումը վերջին օրերի ընթացքում մեծ տարածում է ստացել, սակայն այն հավաքում է օգտագործողի տվյալները: Հավելվածը լայն տարածում գտավ ի շնորհիվ նկարում տարիքը մեծացնելու անվճար ֆունկցիայի:

Հավելվածի օգտագործումը որոշակի ռիսկեր է պարունակում: Եթե ​​այն տեղադրվում է սմարթֆոնի մեջ, ապա FaceApp-ը մուտք է ունենում դեպի սարքի բոլոր լուսանկարները և դիտարկիչից ստացվող տեղեկությունները:

Եթե ​​նշված հավելվածն օգտագործվում է Facebook սոցիալական ցանցի միջոցով, ապա այն հասանելի կդարձնի նաև էջի լուսանկարների և էլփոստի հասցեների հանրային տեղեկությունները:

FaceApp-ը պատկանում է ռուսական Wireless Lab- ին, ինչը նշանակում է, որ այն կարող է աշխատել Ռուսաստանի Դաշնության օրենսդրության շրջանակներում:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ