![]()
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ասաց, որ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը և ոստիկանության ղեկավար անձնակազմն այս պահին բանակցություններ են վարում Իջևանում ճանապարհը փակած քաղաքացիների հետ։
«Ճանապարհն այս պահին փակ է։ Իջևանում են ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու ոստիկանության ղեկավար անձնակազմը։ Բանակցություններ են տարվում ճանապարհը բացելու ուղղությամբ», — ասաց նա՝ ավելացնելով, որ ավելի վաղ փակ ճանապարհը՝ ոստիկանների կողմից բացելու փորձից հետո ցուցարարները բռնություն են կիրառել ոստիկանների նկատմամբ:
Աշոտ Ահարոնյան նաև տեղեկացրեց, որ տուժածներից 11 ոստիկան է դիմել հիվանդանոց, մնացածի վնասվածքներն աննշան են։
Իջևանում էլ են պարկացնում ասֆալտին։ Լարված իրավիճակ է
Posted by Արման Բաբաջանյան / Arman Babajanyan on Wednesday, July 17, 2019
![]()