![]()
ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
ԽՄԲԱԳՐՈՒՄ -նորություն. Այս պահին բանակցությունների արդյունքում ճանապարհը բացվել է, մնացյալի մասին կգրեմ հաջորդիվ:
Իջևանում կատարված բռնությունն անընդունելի է, և այս ամենը հրահրում են նրանք ովքեր նախկինում անտառը հոշոտելով հարստացել են, հացի փող վաստակող մարդկանց էլ սովորեցրել, որ կաշառքով երկիրն էլ, անտառներն էլ, Սևանն էլ կարող են ծախել ու հոշոտել…
«Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավորներ Sipan Pashinyan և Hakob Simidyan -ը, նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Էրիկ Գրիգորյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Ոստինանապետ Վալերիյ Օսիպյանը տեղում են, խնդիրները կլուծվեն, բայց կարևորը պետք է վերջապես հասկանալ և ընդունել, որ բռնությունը որպես հարցեր բարձրացնելու և լուծում պահանջելու մեթոդ անընդունելի է և պետք է բացառել մեր հարաբերությունների բոլոր մակարդակներում:
![]()
![]()