Վիրաբույժները կարողացան վերականգնել երեք մասի բաժանված ձեռքը

Ծանր վնասվածքը տղամարդը ստացել էր երեք տարի առաջ։ Անունը չնշած տղամարդու ձեռքը սեղմվել էր մամլիչ մեքենայով, ինչի հետեւանքով բութը, ճկույթը, ցուցամատի հատվածները, ինչպես նաեւ ափի մի մասը պարզապես պոկվել էին։

Տուժածն անհապաղ հասցվել է Բանգկոկի հիվանդանոցներից մեկը, որտեղ 13-ժամյա վիրահատության ընթացքում վիրաբույժներին հաջողվել է վերականգնել ձեռքը։

Դրա համար պետք էր վերականգնել վնասված ոսկրերը, հանգույցները, նյարդերը եւ արյունատար անոթները։

Վիրաբուժական միջամտությունից հետո տղամարդը չի տպավորվել ստացված արդյունքից, քանի դեռ չի տեսել մինչեւ բուժօգնություն ստանալը ձեռքի մասնատված մասերի լուսանկարները։Այդքան բարդ վիրահատությունից հետո տղամարդը կարողացել է վերականգնվել եւ վերադարձել է աշխատանքի։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ