«Վենետիկի հանձնաժողովի կողմից պաշտոնական միայն մի դիրքորոշում է եղել». Նիկոլ Փաշինյան

«Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական մի դիրքորոշում է եղել, որը հրապարակվել է նրանց կայքում, ըստ որի՝ Հայաստանի կառավարության հետ համագործակցությունը համարում են արդյունավետ, եւ պայմանավորվել ենք, որ էս կառուցակարգերի, օրենսդրական փոփոխությունների շուրջ պիտի խոսենք»:

Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հուլիսի 17-ին, հայտարարեց «Ազատություն» TV-ի ուղիղ եթերում իր հարցազրույցում՝ անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի եւ առհասարակ Եվրոպայի դիրքորոշմանը Հայաստանում նախապատրաստվող դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ։

«Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական մի դիրքորոշում է եղել, որը հրապարակվել է նրանց կայքում, ըստ որի՝ Հայաստանի կառավարության հետ համագործակցությունը համարում են արդյունավետ, եւ պայմանավորվել ենք, որ էս կառուցակարգերի, օրենսդրական փոփոխությունների շուրջ պիտի խոսենք։ Կարող եմ ասել, որ համենայն դեպս քաղաքական մակարդակի շփումներում եւ՛ Եվրախորհուրդը, եւ՛ Եվրամիությունը լիարժեք աջակցություն են հայտնել Հայաստանի կառավարությանը դատաիրավական բարեփոխումների հարցում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում նախապատրաստվող վեթինգի, նաեւ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարության վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը դիրքորոշում է հայտնել լիագումար նստաշրջանը ամփոփող փաստաթղթու:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ