Այս գեղեցիկ ու կապուտակ լիճն իրականում տանջալից մահ է խոստանում իր ջրերում լողացողների համար

Իսպանիայում բավական հայտնի է վտանգավոր տեսարժան վայր համարվող Մոնտե Նեմե թունավոր լիճը: Չնայած արևադարձային Մալդիվները հիշեցնող ջրի գույնին՝ բժիշկները կտրականապես դեմ են դրանում մարդկանց լողալուն:

Բանն այն է, որ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազների տարիներին Մոնտե Նեմեն վոլֆրամի հանքավայր է եղել: Այսինքն՝ ներկայիս լազուրե լիճը ոչ այլ ինչ է, քան վոլֆրամի ու կապարի հանքի վրա առաջացած ջրային զանգված: Հենց այդ մետաղների ու ջրի միախառնման արդյունքում է լիճն այդ գույնը ստացել:

Մարդկանց մի մասն այստեղ գալիս է գեղեցիկ լուսանկար անելու, մյուսները: Ջրի հետ կարճատև շփումը կարող է մաշկի և աչքերի քոր առաջացնել, խնդիրներ մարսողության հետ, սրտխառնոց ու ալերգիա: Երկար և պարբերաբար ջրում գտնվելն առողջության հետ լուրջ խնդիրներ կարող է առաջացնել՝ ընդհուպ մինչև տանջալից մահ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ