![]()
Երկամյա քույրեր Սաֆա եւ Մարվա Ուլլաները ծնվել են Պակիստանում։ Աղջիկները պատկանում են սիամյան երկվորյակների հազվադեպ տեսակին՝ այսինքն՝ սերտաճած են գանգերով, բայց ունեն առանձին մարմիններ։
Լոնդոնի հիվանդանոցի ավելի քան 100 աշխատակիցներ ներգրավվել են երկվորյակներին բաժանելու գործընթացներին, որոնք տեւել են չորս ամիս։ Մասնավորապես, անհրաժեշտ էր բաժանել Սաֆայի եւ Մարվայի գլխուղեղը, ինչպես նաեւ կառուցել գանգը առկա հատվածներից։ Դրա համար վիրաբույժները ստիպված էին ձեւավորել երեխաների գլուխները եռաչափ ձեւաչափով։
Բարդ վիրահատությունները վճարվել են պակիստանցի գործարար Մուրթազա Լահանիի կողմից։ Առաջին վիրահատությունը տեւել է 15 ժամ. դրա ընթացքում, անցած տարվա հոկտեմբերին, բաժանվել են ուղեղն ու զարկերակները։
![]()
Վերջին վիրահատությունը կատարվեց փետրվարին։ Փոքրիկները դեռ վերականգնվում են բժիշկների հսկողության ներքո եւ հայրենիք կվերադառնան եկող տարի։
Երեք վիրահատություններն ընդհանուր առմամբ տեւել են 55 ժամ։
![]()
![]()