![]()
Երգչուհի Սիլվա Հակոբյանը հայտարարագրելու է իր եկամուտները: Նա եւս պատրաստվում է ՊԵԿ-ում գրանցվել, որպեսզի սկսի հարկեր վճարել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց երգչուհու հայրը՝ Հակոբ Հակոբյանը, որը նաեւ երգչուհու պրոդյուսերն է:
«Մենք միշտ էլ ասել ենք` սա օրիանական երկիր է, եւ մենք էլ պետք է օրենքի դաշտ մտնենք: Եթե բոլորը հայտարարգրելու են եւ կա պահանջ, մենք ինչպե՞ս կարող ենք տարբերվել կամ չանել: Երբ ամեն ինչ կմտնի օրենքի ուժի մեջ, մենք հստակ կիմանանք մեր անելիքն ու այդ ժամանակ էլ քայլեր կանենք: Եթե այս երկրում ենք ապրում, պետք է այս երկրի օրենքներին ենթարկվենք, որ այս պետությունը պետություն դառնա՝ ավելի հարուստ, ավելի հզոր ու ավելի լավ»,-ասաց Սիլվա Հակոբյանի հայրը:
Օրեր առաջ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ կապված կոշտ գործողություններ են սկսել: Եվ որպեսզի կոշտ գործողությունները լինեն շատ ավելի հասցեական՝ յուրաքանչյուրի վարքագիծը գնահատվելու է առանձին եւ յուրաքանչյուրն անձնական նամակով հրավիրվելու է ՊԵԿ՝ քննարկումների: Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե Սիլվային արդեն տեղեկացրե՞լ են, նշեց, որ ոչնչից դեռ տեղյակ չեն:
Վերջինս նշեց, որ երգչուհին ժամանակավոր դադար է վերցրել քանի որ պատրաստվում է մայրանալ. «Արդեն 6 ամիս է՝ Սիլվան տանն է, հանգիստ վիճակում, սպասում ենք նրա բալիկի լույս աշխարհ գալուն»։
![]()
![]()