![]()
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է աղետի գոտում իրականացված հաշվառման աշխատանքների ընթացքը: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Այսօր հավաքվել ենք, որպեսզի հասկանանք, թե ինչ վիճակում է 2018 թվականի դեկտեմբերի 7-ին Գյումրիում տրված հանձնարարականի կատարումը:
Այն վերաբերում էր աղետի գոտում հաշվառում անելուն, հասկանալու՝ բնակարանային խնդիրների ծավալները, թե պետությունն ինչպիսի՞ պարտավորություններ ունի, դրանից դուրս ինչպիսի՞ իրավիճակ է, որպեսզի պարզենք, թե այս պահի դրությամբ աղետի գոտի ասելով կոնկրետ ի՞նչ ենք հասկանում, ի՞նչ ծավալների մասին է խոսքը և ի՞նչ պետք է անենք դրա հետ կապված, ի՞նչ ժամկետներում»,- խորհրդակցության սկզբում նշել է վարչապետը:
![]()