Նոր՝ 3D անցումներ Երևանում

Երևանում 3D հետիոտնային անցում է ստեղծվել։ Այս մասին լուրը Facebook սոցիալական ցանցի իր էջում տեղադրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Երևանում 3D հետիոտնային անցում է գծվում, առայժմ՝ փորձնական, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա՝ բանկի դիմաց»,–տեղադրված լուսանկարների կից գրել է Կարապետյանը և օգտագործել #ԱնվտանգԵրթևեկություն հեշթեգը։

3D անցումը կիրառվում է շատ քաղաքներում, այն վարորդի համար տեսողական պատրանք է ստեղծում, որ դիմացը արգելք կա, ինչը ստիպում է նվազեցնել արագությունը։

ՌԴ դեսպանատան դիմաց 3D հետիոտնային անցում է գծանշվում:

Posted by Վարորդի Ընկեր on Monday, July 15, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ