Անվտանգ երթևեկություն. նոր փոփոխություն Երևանում

3D անցումը վարորդի համար տեսողական պատրանք է ստեղծում, որ դիմացը արգելք կա և ստիպում է նվազեցնել արագությունը։

Երևանում 3D հետիոտնային անցում է ստեղծվել։ Այս մասին լուրը Facebook սոցիալական ցանցի իր էջում տեղադրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

« Երևանում 3D հետիոտնային անցում է գծվում, առայժմ՝ փորձնական, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա՝ բանկի դիմաց։

3D անցումը կիրառվում է շատ քաղաքներում, այն վարորդի համար տեսողական պատրանք է ստեղծում, որ դիմացը արգելք կա, ինչը ստիպում է նվազեցնել արագությունը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ