«Հայաստանը դարձնում ենք դրախտ՝ տաղանդավոր մարդկանց համար»․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մեր երկրի ինդուստրիալիզացիան մեկնարկած է: Հայաստանը դարձնում ենք դրախտ՝ տաղանդավոր մարդկանց համար»:

Բարձր տեխնոլոգիաների  ոլորտի զարգացումը  ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, որի նպատակն է հայ գիտական ներուժի վրա հիմնված գիտելիքահեն տնտեսության զարգացումն ու առաջընթացը։

Այդ ուղղությամբ իրականացվող քայլերից մեկն էլ տեխնոլոգիական ոլորտի նորաստեղծ ընկերություններին հարկային արտոնությունների տրամադրումն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ