Աննա Հակոբյանի և Արփիի աշխատանքային ուրախ լուսանկարը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և կից կատարել հետևյալ գրառումը․

«Արփիին ու ինձ սկսել է դուր գալ իրար հետ աշխատանքի գնալը: Մտածում եմ այցերին էլ հետս տանել, հը՞»։

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը 2003-2008 թթ. աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում, որպես լրագրող:

2008 թվականի մարտի 1-ին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո Աննա Հակոբյանը ստանձնել է թերթի գլխավոր խմբագրի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները, իսկ 2013 թվականից՝ թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ