«Միսս աշխարհ Արմենիա» մրցույթը հաղթող Լիանա Ոսկերչյանի բացառիկ լուսանկարները

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 15-ին կայացավ «Միսս աշխարհ Արմենիա» մրցույթը, որի ժամանակ հաղթող ճանաչվեց  Լիանա Ոսկերչյանը:

Լիանա Ոսկերչյանին թագադրեց 2018-ին գեղեցկուհու տիտղոսը նվաճած Արենա Զեյնալյանը: Այսպիսով՝ Լիանա Ոսկերչյան Հայաստանը կներկայացանի «Միսս աշխարհ» հեղինակավոր մրցույթում։

Մրցույթին մասնակցում էր 23 աղջիկ։ Նրանք ներկայացան 3 look-ով՝ տարազով, երեկոյան զգեստով և պարային ելույթով։

Նախ ընտրվեց լավագույն տասնյակը, ապա լավագույն հնգյակը։ Լավագույն տասնյակի փոխարեն ժյուրին ընտրել է 8 մասնակցի՝ Միլենա Թարյանին, Անետա Գաբրիելյանին, Էլեն Սիմոնյանին, Լիանա Իսրայելյանին, Մոնիկա Գրիգորյանին, Սերինե Մխիթարյանին, Լիանա Ոսկերչյանին և Էվելինա Դավեյանին։ Լավագույն տասնյակ են անցել նաև փառատոնային մրցույթների հաղթողները՝ «Միսս սպորտ» Մելանյա Աչզումանյանը և «Միսս տաղանդ» Նարե Օրդյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ