![]()
Կայացավ «Միսս Արմենա» գեղեցկության փառատոնի ամենակարեւոր փուլերից մեկը` «Միսս Աշխարհ Արմենիա»-ի եզրափակիչ շոուն, որի հաղթող ճանաչվեց Լիանա Ոսկերչյանը: «Վիցե Միսս» տիտղոսը նվաճեց Մոնիկա Գրիգորյանը:
Ըստ մրցույթի կանոնների` հաղթողը ստացավ ուղեգիր դեպի «Միսս Աշխարհ» հեղինակավոր մրցույթ, որտեղ կներկայացնի Հայաստանը:
Մրցույթին մասնակցում էր 23 գեղեցկուհի, չէր մասնակցում Դայանա Դավթյանը, որն արդեն հաղթել է մրցույթ-փառատոնի «Միսս Տիեզերք Արմենիա» փուլում, ինչի արդյունքում ներկայացնելու է Հայաստանը «Միսս Տիեզերք» մրցույթում:
Մինչ հաղթողի անունը հայտարարելը` աղջիկներն անցան 3 փուլերով` ներկայացնելով հայկական տարազ, պարային համարներ եւ երեկոյան զգեստներ:
![]()
![]()
![]()
![]()
աղբյուրը՝ STYLE.NEWS.AM
![]()