![]()
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» ծրագրի եթերում մեկնաբանել է իր այցը Հայաստան։
«Տեղի բնակչության հյուրընկալությունը սահմաններ չի ճանաչում։ Դա իսկապես շատ գեղեցիկ է, համեղ և ուրախ։ Եվ գիտե՞ք, որն է ամենաֆանտաստիկը – ինձ ընդունել են ամենատարբեր մարդիկ։ Դրանք խոսակցություններ էին լրագրողների, պաշտոնատար անձանց հետ, որովհետև գործուղման էի, դրանք նաև հասարակայնության, մշակույթի ներկայացուցիչներ էին և այլն»,– պատմել է Զախարովան։
Նրա խոսքով, քննարկվել են քաղաքական և պատմական բարդ, երբեմն ցավոտ թեմաներ։
«Ինձ ապշեցրել է, թե ինչպես են շատ տաքարյուն մարդիկ, որոնց համար պատմության, սեփական մշակույթի և արժանապատվության հարցերն ազգային հպարտության մաս կազմում, կարողանում հարգանքով շփվել և խոսել ամենաբարդ թեմաներով։ Սա կրթվածության և վեհության հատկանիշ է, որ հասանելի է ոչ բոլորին»,– ասել է Զախարովան։
![]()