![]()
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի կարգադրությամբ տևական ժամանակ է՝ ճանապարհային ոստիկանությունը ուժեղացված ծառայութուն է անցկացնում ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։
Ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերվել են մեծ թվով օրինախախտ վարորդներ, որոնց նկատմամբ կազմվել են վարչական ակտեր, իսկ մեծ թվով ավտոմեքենաներ էլ տեղափոխվել են ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ։
Երեկ՝ հուլիսի 14-ին, հերթական ուժեղացված ծառայության արդյունքում Երևանի ճանապարհային ոստիկանները վարչական պատասխանատվության են ենթարկել Toyota մակնիշի B 220 TE 95 RUS համարանիշի ավտոմեքենայի վարորդին:
Մեքենայի ղեկին եղել է երիտասարդ աղջիկ։
տեսանյութը՝ shamshyan.com
![]()