![]()
Անահիտը հիմնականում ներգրավված էր բացման հատվածում: Նա ներկայանում էր իր կերպարով՝ որպես ամուսնացած կին ու բազմազավակ մայր: Դերասանուհու խոսքով՝ ինքը նախագիծը լքել է զբաղվածության պատճառով, քանի որ 4 երեխայի է մեծացնում և չի կարողանում համատեղել նրանց խնամքն ու աշխատանքը:
Անահիտի խոսքով պատճառը ժամային գրաֆիկն ու գիշերային փորձերն էին: Աշխատանքից ամբողջապես չի հրաժարվել, շարունակում է վարել «Առավոտը Շանթում» նախագիծը, ներկայանալ թատրոնում:
«Շնորհակալ եմ թիմին՝ 1 տարվա համատեղ աշխատանքի համար: Այս փուլում տրամադրվել եմ արձակուրդի, սեպտեմբերից, գուցե, լինեն այլ առաջարկներ: Շարունակելու եմ աշխատել, սակայն իմ գրաֆիկին համապատասխան: Ես տանը նաև մանկահասակ երեխա ունեմ, որին մինչև ուշ գիշեր առանց իմ խնամքի թողնելը խնդրահարույց էր ինձ համար»,- ասաց նա:
![]()
![]()
![]()
![]()