Սոֆի Դևոյանի 70-ամյակին նվիրված համերգը

Սոֆի Դևոյանն իր 70-ամյա հոբելյանի առթիվ նա էլ նվեր ուներ հանդիսատեսին․ նա մի քանի րոպե խնդրեց հետնաբեմ գնալու համար և բեմ վերադարձավ պարի իր ամենահայտնի կարմիր զգեստով: Պարուհու խոսքով՝ իր ներկայացրած պարի բեմադրությունը մեկ օրում էր բեմադրել։

Նրա  համար անակնկալներ էին պատրաստել ինչպես «Հոգու և պարի թատրոնի» տարբեր սերնդի սաները, այնպես էլ ընտանիքի անդամներն ու երգիչ-երգչուհիները՝ Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը,, Մգեր Արմենիան, Էրիկ Կարապետյանը, Արսեն Սաֆարյանը և այլք:

Էկրանից նրան շնորհավորում էին ընկերները, «Հոգու և պարի թատրոնի» առաջին սերնդի ներկայացուցիչները, իսկ վերջում՝ հումորային շնորհավորանք հղեցին նաև ընտանիքի անդամները։ Սոֆի Դևոյանը միանգամից կռահեց․ «Սա Զառչկայի անակնկալը կլինի»։

Հարսի՝ երգչուհի Զրուհի Բաբայանի անակնկալը, սակայն, այսքանով չսահմանափակվեց։ Երաժշտական կատարումից հետո երգչուհին բեմից խոստովանեց․ «Շնորհակալ եմ այն տղայի համար, որն այսօր կողքիս է։ Ես երբեք չէի պատկերացնի, որ իմ սեփական երջանկությունը կախված կլինի Ձեզնից»։

Սոֆի Դևոյանն խոստովանեց, որ իրեն շատ երջանիկ է զգում․ «Իրականում, եթե ասեմ՝ հուզված եմ, կստեմ։ Ուղղակի ինձ շատ լավ եմ զգում, որ կրկին բեմ եմ դուրս գալու՝ իմ սիրելի հանդիսատեսի առաջ ելույթ ունենալու, իմ սաներն են պարելու։ Ես երջանիկ եմ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ