Ինչպես են մարզպետն ու քաղաքապետը լողում Սևանում

Ինչպես արդեն հայտնել ենք, Սևանի ափամերձ գոտու տնտեսվարողներն առավոտից բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք ի սկզբանե փակել էին Սևան-Երևան ճանապարհը:

Սևանի լողափերի տնտեսվարողները Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ու Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանի հետ Սևանի լողափում են:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Սարգիս Մուրադյանը, Սևանի լողափերի տնտեսվարողները և «Սևան ազգային պարկ»-ի տնօրեն Վահե Գուլանյանը լողում են Սևանում, որպեսզի ցույց տան, որ դա անվտանգ է:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սևանում լողալը վտանգավոր չէ:

Մարզպետը հրաժարվեց լճից ջուր խմել՝ ասելով, որ այն նախատեսված է լողալու համար:

Նրա խոսքով՝  2011-2012 թ-ից սկսված Սևանա լճի մակարդակը չի բարձրացել, և այդ ամենը հանգեցրել է այս վիճակին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ