Մարզպետը, քաղաքապետը եւ բողոքի ակցիայի մասնակիցները լողում են Սևանում

Սեւանի լողափերի տնտեսվարողները Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ու Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանի հետ Սեւանի լողափում են: Նշենք, որ այսօր Սեւանի լողափերի տնտեսվարողները բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանք պահանջում էին, որպեսզի կառավարության ներկայացուցիչները հայտարարեն, որ Սեւանում լողալը վտանգավոր չէ:

Այս պահին Գնել Սանոսյանը, Սարգիս Մուրադյանը, Սեւանի լողափերի տնտեսվարողները եւ «Սեւան ազգային պարկ»-ի տնօրեն Վահե Գուլանյանը լողում են Սեւանում՝ ցույց տալով, որ այնտեղ լողալը վտանգավոր չէ:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սեւանում լողալը վտանգավոր չէ, սակայն հրաժարվեց Սեւանից ջուր խմել ասելով, որ այն նախատեսված է, լողալու, ոչ թե խմելու համար:

Նրանց խոսքով՝ Առողջապահության նախարարության տարածած հայտարարությունից հետո մարդիկ չեն գալիս Սեւան եւ իրենց գործը տուժում է: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հետ հանդիպումից հետո նրանք բացեցին ճանապարհը: Միքայելյանը խոստացավ, որ մինչեւ չորեքշաբթի համապատասխան հայտարարություն կարվի, այլապես նա էլ կմիանա ցուցարարներին:

.

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ